Opportunity-ի միջոցով այնտեղ գտնվելուց 10 տարի անց  փոխանցված Մարսի լուսանկարներում առեղծվածային նշան է երեւում, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալ գտածոն Մարսում հայտնաբերվել է դեռ 2014թ. հուլիսին, սակայն հրապարակվել է վերջերս: Բոլոր 5 լուսանկարներում հարեւան մոլորակի մակերեույթին հստակ խաչ է երեւում: Վիրտուալ հնագետները կարծում են, որ այն կելտական խաչ է:

Սակայն, ռուս հետազոտողներից մեկը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Կարմիր մոլորակում կելտական խաչ է հայտնաբերվել: Այն լուսանկարներն ապացուցում են, որ խաչը հենց Opportunity-ն է ստեղծել: