Ցմահ ազատազրկման դատապարտված Արեն Չատինյանը դադարեցրել է հացադուլը: NEWS.am-ին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Արեն Չատինյանը հաղադուլը դադարեցրել է հոկտեմբերի 21-ի երեկոյան:

Նշենք, որ Արեն Չատինյանը հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 17-ին: Թե որն էր հացադուլի պատճառը, հայտնի չէ: