Տիեզերանավի ինժեներ Ելենա Սերովան ռուս տիեզերագնացներին կուղեկցի բաց տիեզերքում, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»: Սերովան վերջիններիս բարոյապես կաջակցի եւ անրաժեշտության դեպքում ներսից կհամակարգի գործողությունները:
«Շատերը կարծում են, որ ասպետների դարն անհետ կորել է, սակայն դա բացարձակապես այդպես չէ: Այսօր էլ կան ժամանակակից իսկական ասպետներ, սակայն նրանց ասպազենքը մի փոքր այլ է՝ իսկական տիեզարական՝ ասպետական ձեռնոցներով: Սակայն նրանք պայքարում են ոչ թե միմյանց, այլ Տիեզերքի անսամանության հետ՝ մարտահրավեր նետելով վերջինիս: Ըստ իս, դա հիանալի է», պարբերականը մեջբերում է Սերովայի խոսքերը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանցի տիեզերագնացները վեց ժամով բաց տիեզերք դուրս կգան: Տիեզերագնացները մի քանի առաջադրանք ունեն, որոնք պետք է կատարեն ՄՏԿ արտաքին մակերեւույթին, այդ թվում նաեւ ՄՏԿ արտաքին մակերեւույթի լուսանկարահանում իրականացնեն:





























