Էրեբունի վարչական շրջանում օրերս մի մեծահասակ կրակել է իրեն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ 72-ամյա տղամարդը ինքնաշեն ատրճանակով կրակել է իրեն: Գնդակը անցել է սրտի կողքով: Նա մարմնական ծանր վնասվածք է ստացել եւ այժմ գտնվում է հիվանդանոցում՝ կոմայի մեջ:

Թե ինչն է եղել նման քայլի դիմելու պատճառը, առայժմ հայտնի չէ, քանի որ տղամարդը դեռ գիտակցության չի եկել եւ որեւէ բան չի ասել: Մեզ հաջողվեց պարզել, որ նրա որդին մոտ մեկ տարի առաջ է Գերմանիայում մահացել, գուցե հենց դա է ինքնասպանության փորձ կատարելու պատճառը:

Դեպքի առթիվ քննություն է ընթանում: Խնդիրն այն է, որ տղամարդու զենքը ապօրինի էր: