Բաքվի մերձակայքում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանների վրա: ANS PRESS-ը հայտնում է, որ նախօրեի գիշերը Սահիլ գյուղում վեճ է եղել, որի ժամանակ վիճողները հարձակվել են դեպքի վայր ժամանած իրավապահների վրա: Տեղեկությունների համաձայն՝ կռիվը եղել է  «Խազրի» հանդիսությունների տան մոտ:

Կարգուկանոն հաստատելու համար դեպքի վայր ժամանած ոստիկաններ Զահիր Գիյասովը, Անար Ազաեւը, Սահիլ Սուլեյմանլին եւ Ռամին Աբասովը կռվի մասնակիցների հարձակմանն են ենթարկվել: Փաստի առթիվ կատարվում է քննություն: