Հոկտեմբերի 7-ին «չճանաչված թռչող օբյեկտ» է նկատվել Միջազգային տիեզերակայանի մոտ՝ ամերիկացի տիեզերագնացների աշխատանքի ընթացքում:

Ցավոք, ավելի ուշ մասնագետները հայտարարել են, որ օբյեկտը  տիեզերական փոշի կամ արեգակնային բռնկում է եղել, սակայն դա ուֆոլոգներին չի խանգարել հայտարարելու այն տեսության  ապացույցի մասին, որ  մենք միակը չենք տիեզերքում, գրում է «Daily Mail»-ը:

Տեսագրությունը YouTube-ում հրապարակել է ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը: