Ինգուշեթիայի (Հյուսիսային Օսիայի) Ջեյրախի շրջանի ղեկավար Իբրախամ Լյանովը ավտովթարի հետեւանքով մահացել է, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ինգուշեթիայի իրավապահ մարմիններին:

«Կովկասյան հանգույցի» տեղեկություններով՝ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Վթարի արդյունքում Լյանովը տեղում մահացել է, իսկ վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանց: Իբրահիմ Լյանովը գտնվել է Toyota Camry ավտոմեքենայի սրահում: Ավտոբուսի տուժած ուղեւորների մասին տեղեկությունը ճշգրտվում է:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 26-ին Հյուսիսային Օսիայի շրջաններից մեկում կամուրջից մեքենա է ընկել, որտեղ գտնվել է ՆԳՆ-ի քննչական-օպերատիվ խումբը: Միջադեպի արդյունքում մեկ մարդ զոհվել, մյուսները հոսպիտալացվել են: