Հայաստանի միջազգային պահուստների վիճակը համապատասխանում է ընդունված նորմերին: Այդ մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից պատրաստված պահուստների վիճակի վերլուծությունում: Ինչպես նշվում է ԿԲ-ի հաղորդագրության մեջ, հանրապետությունը բոլոր ելակետային ցուցանիշենրով լավ դիրքեր ունի. եռամսյակային ներմուծման ապահովմամբ, արտաքին պարտքի տարեկան սպասարկմամբ, ինչպես նաեւ փողային ագրեգատների հարաբերակցությամբ (ցանկալի բազմարկիչը՝ 0.2):
ԱՄՀ-ի վերլուծության մեջ (Assessing Reserve Adequacy, IMF 2011) արտաքին ակտիվները դիտարկված են մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում: Այդ վերլուծությունից վերցված ցանկալի չափանիշները Հայաստանի համար բերված են 2012-2014թթ.-ի համար: Այսպես, 2014թ. 3-րդ եռամսյակում Հայաստանի արտաքին պահուտները կազմել են 663 մլն դոլար, ինչը լիովին համապատասխանում է վերոնշյալ բոլոր պարամետրերին:
2013թ. ընթացքում միջազգային պահուստները կտրուկ բարձրացել են: Այսպես, 2013թ. մոտ 270 մլն դոլար (համարժեք) վարկ եւ գրանտ է ստացվել, իսկ 2013թ. 3-րդ եռամսյակում եվրոպարտատոմսերի տեղակայումից՝ մոտ 690 մլն դոլար: Արդյունքում 3-րդ եռամսյակի վերջին պահուստները հասել են 2,4 մլրդ դոլար: 2013թ. 4-րդ եռամսյակում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մարվել է 500 մլն դոլար պարտք:
Պարտքի մարման արդյունքոմ ակտիվների կրճատումը մասնակիորեն չեզոքացվել է Կենտրոնական բանկում առեւտրային բանկերի ցպահանջ հաշիվների մնացորդների աննախադեպ աճով՝ կապված շուկաների բարձր անորոշության պայմաններում միջազգային ֆինանսական շուկաների ցածր շահութաբերությամբ:
2013թ. այդ միջոցները աճել են մոտ 350 մլն դոլարով: Միեւնույն ժամանակ Հայաստանի ԿԲ-ն միջբանկային շուկայում մոտ 72 մլն դոլար գնում է իրականացրել: Արդյունքում 2013թ. վերջին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են մոտ 2,225 մլրդ դոլար: 2014թ., ինչպես եւ սպասվում էր, միջազգային պահուստները կրճատվել են առեւտրային բանկերի ցպահանջ հաշիվների մնացորդների նվազեցման հաշվին՝ 300 մլն դոլար համարժեք: Եւս մեկ գործոն է արտաքի պարտքի սպասարկման համար 250 մլն դոլար գումարը:
2014թ. երրորդ եռամսյակի վիճակով Հայաստանի միջագային պահուստները մոտ 1,7 մլրդ դոլար են կազմել:



























