Ամերիկացի գործարար Հերբ Սթրեթերը աճուրդի ժամանակ 3.2 մլն դոլարի դիմաց 6350 լքված տուն է գնել սննկացած Դեթրոյթում, հաղորդում է «Direct Press»-ը:
Աղբյուրը նշում է, որ մի քանի արժեքավոր օբյեկտներ են մասնակցում աճուրդին՝ 1915թ.-ին կառուցված երեք հարկանի տուն, պահպանված ֆաբրիկա:
Սթրեթերն ու նրա գործընկերը, գործարքի խիստ կանոնների համաձայն, պետք է վեց ամսվա ընթացքում իրենց հաշվին քանդեն հին շինությունները, համապատասխանեցնեն տարածքի վերականգնման նախագիծը: Հակառակ դեպքում ամեն ինչ կրկին կփոխանցվի բանկին:
Գործարարը երազում է, որ քաղաքում ամեն ընտանիք նոր տուն ունենա, հարեւանությամբ հարմարավետ ռեստորաններ լինեն, ցանցային հրեշներխ փոխարեն մանրածախ առեւտրի խանութներ լինեն:



























