Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած եւ այժմ Վրաստանում գտնվող Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը այնքան ծանր է, որ կյանքի ու մահվան հարց է: Փաստաբանը փոխանցեց, որ վրացի իրավապահները մտադիր չեն կալանավորին արտահանձնել Հայաստանին, քանի որ առողջական վիճակը ծանր է, իսկ մեր երկրում մտադիր չեն նրա խափանման միջոցը փոխել: Փոխարենը, Հակոբ Ճարոյանի փոխանցմամբ, վրաց իրավապահները պատրաստ են նրան ազատ արձակել եւ արդեն բանավոր այդ մասին հայտնել են կնոջը: Այժմ Սուրեն Գաբրիելյանի կինը սպասում է համապատասխան գրության:

Փաստաբանը տեղեկացրեց, որ դատախազությունը մերժել է իր միջնորդությունը կալանավորի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս որոշումը նա բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանի մասով դատական նիստը Վրաստանում կայանալու է նոյեմբերի 20-ին: Հայաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել վրաց իրավապահներին, որպեսզի նրան արտահանձնեն:

Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի մասով քրեական գործի քննությունը առանձնացվել է: Մյուս երկու մեղադրյալների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, այն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Սուրեն Գաբրիելյանի մասով գործը առանձնացվել է, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ: Այս գործում խառնված են մի շարք պաշտոնյաններ մասնավորապես փաստաբան Ճարոյանը մտադիր է դատարան կանչել ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հակոբ Ճարոյանն հայտնել է, թե Արթուր Բաղդասարյանի ուղարկած գրության հիման վրա հարուցված քրեական գործի արդյունքում  ՀՀ երեք քաղաքացի է դատվում եւ Հայաստանի բանկերից մեկտ 8մլն եվրո է տվել ԻԻՀ դեսապանատնը, 1մլն էլ դեռ պետք է տա:  Բանն այն է, որ այս գործի շրջանակներում կալանավորվածները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման,  փողերի լվացման, խարդախության համար եւ կալանքի տակ գտնվող անձանցից մեկը՝ Արա Կիրակոսյանը, եղել է այդ բանկի կառավարիչ: Բանկը, ընդունելով, որ իր աշխատակիցը խախտում է արել, սակայն չսպասելով քննության ավարտին, դատավճռին, ԻԻՀ դեսպանատանը իր միջոցներից տվել է 8մլն եվրո, դեռ 1մլն-ն էլ պետք է տա: