Հռոմի Ֆրանսիական մշակութային կենտրոնում 20-րդ դարի արեւելյան քրիստոնյաներին նվիրված նկարների ցուցահանդես է բացվել: France-Presse գործակալության փոխանցմամբ՝ ցուցահնդեսը արեւելյան քրիստոնյաների հարգանքի տուրքն է, որոնց ժառանգներին այսօր սպառնում են ծայրահեղական իսլամիստները:
Ցուցահանդեսին Ֆրանսիական աստվածաշնչյան եւ հնագիտական դպրոցի հավաքածուից առնվազն 60 չհրապարակված լուսանկարներ են ներկայացվել: Դրանցում կարելի է տեսնել 1915թ. Օսմանյան կայսրությունում կողմից իրականցված ցեղասպանությունը վերապրած հայ երեխաների, կնճռոտ ծեր արաբի՝ Երուսաղեմի կաթոլիկ պատրիարքի եղբորը՝ Ֆուադ Տուալյային:
Քրիստոնյաների նկատմամբ ներկա հետապնդումների եւ բռնի տեղահանումների համատեքստում ցուցահանդեսի կազմակերպիչը ընդգծել է, որ «Ավելի, քան երբեւէ կարեւոր է ցույց տալ քրիստոնեական համայնքների հարուստ պատմությունն ու ժառանգությունը»:





























