Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան առաջարկում է ազատություն տալ զինվորական բռնապետության ժամանակ հանցագործություններ մեջ մեղադրվող տարեց  անձանց: Ըստ նրա՝ վերջիններս պետք է տնային կալանքի տակ մնան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ ցանկանում, որ մեր բանտերում 75-80 տարեկան ծերունիներ լինեն», -  հայտարարել է Ուրուգվայի առաջնորդը՝ նշելով, որ խոսքը ոչ միայն նախկին զինվորականների մասին է, այլեւ ցանկացած տարեց բանտարկյալի:

Ներկայիս նախագահը հայտնի է որպես անցյալում «Տուպամարոս» խմբավորման անդամ, որը  1960-70-ականներին զինված միջոցներ է օգտագործել ահաբեկչությունների, բանկերի կողոպուտների, պատանդ վերցնելու դեմ պայքարի համար: Զորքերի դեմ բախումների ժամանակ Մուխիկան հրազենային վեց վնասվածք էր ստացել, առեւանգվել, կտտանքների ենթարկվել եւ 14 տարի անցկացրել  բանտում: 1985թ. մարտին՝ քաղաքական բանտարկյալների համաներումից հետո, նա ազատության մեջ էր հայտնվել այն համոզմամբ, որ իշխանափոխության բռնի մեթոդը սխալ էր: