2011թ. սպանված Մուամար Քադաֆիի հարազատները, այդ թվում՝ այրին եւ երեխաները, մտադիր են Լիբիա վերադառնալ իրավիճակի կայունացումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի՝ նման մտադրության մասին հայտնել է լիբիացի նախկին առաջնորդի զարմիկ Ահմեդ Քադաֆ ադ-Դամը, ով բնակվում է Եգիպտոսում:

Ըստ աղբյուրի՝ Քադաֆիի ընտանիքի անդամները կարող են հայրենիք վերադառնալ առաջիկա երկու ամսվա ընթացքում, եթե կառավարական զորքերը վերահսկողություն հաստատեն իսլամիստների ձեռքում գտնվող խոշոր քաղաքներում:

Այս մասին բանակցություններ են տարվում երկրի ղեկավարության հետ: «Մենք լավատեսական ենք տրամադրված, մի քանի ամսից Լիբիայում խաղաղություն կտիրի: Այդ ժամանակ մենք կվերադառնանք»,- ասել է Ահմեդ Քադաֆ ադ-Դամը:

Նա նաեւ հայտնել է, որ Քադաֆիի բարեկամները պատրաստ են հաշտվել հակառակորդների հետ՝ հանուն երկրի փրկության:

Մուամար Քադաֆին սպանվել էր 2011 թ.՝ ընդդիմադիրների կողմից: Մինչ այժմ երկրում ծայրահեղ անկայուն վիճակ է, շարունակվում է իսլամականների եւ կառավարական զորքերի միջեւ զինված հակամարտությունը: Այդ իրադրությունը երկրում հանգերցրել է երկիշխանության: