Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորումից առաջացած նոր նախարարությունը կղեկավարի այժմ ԱԻՆ նախարար, նախկին ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Միավորումից առաջացած նախարարությունը կոչվելու է հենց այդպես Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարություն: Թե ինչպես կլուծվի փոխվարչապետի պաշտոնի հարցը, որը զբաղեցնում էր տարածքային կառավարման արդեն նախկին նախարար Արմեն Գեւորգյանը, դեռ հայտնի չէ: Այն չեն կարող վերացնել, քանի որ դա Սահմանադրությամբ է կարգավորվում, հետեւաբար՝ վերացնելու համար պետք է նախ Սահմանադրության մեջ փոփոխություններ անեն:

NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի կամ Արմեն Երիցյանը կամ նախկին ֆինանսների նախարար, Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը, ով նշանակվելու է նոր ստեղծվելիք Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ղեկավար: