«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը մարզում է հնդիկ մոջահեդներին՝ տարածաշրջանում խոշոր հարձակումներ գործելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով The Times of India-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հետախուզական ծառայության աշխատակիցները պնդում են, որ ահաբեկիչները ծրագրում են մարդկանց առեւանգել եւ Հնդկաստանը վերածել Սիրիայի եւ Ւրաքի, որտեղ չեն դադարում բռնությունները:
Որոշ հնդիկ մոջահեդներ «Ալ-Քաիդայի» հետ արդեն պատերազմում են Աֆղանստանում եւ կա հավանականություն, որ նրանք կարող են վերադառանալ՝ հայրենի երկրում գրոհներ իրականացնելու նպատակով:




























