«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին նիստ է գումարել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակում հավաքվել են խմբակցության, խորհրդի անդամներ: Չի բացառվում, որ այս արտահերթ հավաքին քննարկեն Կառավարությունում կայացած վերջին փոխոխությունները, նախարարությունների միավորման հարցը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունները: Նա նշեց, որ նիստը մեկնարկելու է քիչ անց, մասնակցում են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, այն նախագահում է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նիստին քննարկվելու են մի շարք հարցեր, այնուհետեւ քվեարկությամբ քաղխորհրդի որոշում է կայացվելու, որը հրապարակվելու է: