Դոնեցկում դպրոցը գնդակոծելու փաստի առթիվ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին: 

Ուկրաինայի «Սեգոդնյա» գործակալությունը նշում է, որ Դոնեցկում №63 դպրոցի հրաձգության ժամանակ երեխաներ են զոհել: Արկն ընկել է դպրոցի եւ Շեւչենկոյի անվան մշակույթի տան միջեւ: Այդ ժամանակ դեռահասները այնտեղ ֆուտբոլ էին խաղում: «Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս երեքի կյանքին ոչինչ չի սպառնում: Երեք տուժածները մինչեւ 17 տարեկան են, եւս մեկը՝ 21», - նշվում է հաղորդագրությունում: «Կիեւում  մեղադրում են գրոհայիններին,  իսկ Դոնեցկում՝ Ուկրաինայի բանակին», - նշում է գործակալությունը:

Աղբյուրը, մեջբերելով Մարկինի խոսքերը, հայտնում է, որ «նոյեմբերի 5-ին՝  մոտավորապես 17:00-ին,  Ուկրաինայի ԶՈՒ զինվորականները եւ ազգային գվարդիան վերոնշյալ հրամանատարների եւ Ուկրաինայի ՊՆ պաշտոնյաների հրահանգով գնդակոծել են № 63 միջնակարգ դպրոցը: Զոհվել է երկու անչափահաս, եւս երեք  բնակչի տարբեր ծանրության աստիճանի առողջական վնաս է հասցվել»:

«Քննությունը կարծում է, որ վերոնշյալ պաշտոնյաները գնդակոծում են կազմակերպել  ռուսալեզու բնակչության էթնիկ խումբը վերացնելու նպատակով, որն ապրում է ԴԺՀ-ի տարածքում», - Մարկինի խոսքերն է մեջբերում աղբյուրը: