Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու էկենտրոնական բանկերի գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող «Կենտրոնական բանկերի կառավարում. զարգացման ուղիներ» թեմայով գիտաժողովին:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են դրամավարկային քաղաքականության իրականացման, ֆինանսական համակարգի ադապտացման, միջազգային ֆինանսական հոսքերի, մակրոտնտեսական քաղաքականության զարգացման վերաբեյալ հարցեր:

Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: