2018 թվականի պետությունը շահագործման կհանձնի 4 բազմահարկ բնակելի շենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Շենքերը կլուծեն ներկայում վթարային տներում բնակվող շուրջ 450 ընտանիքի բնակարանի հարցը: «Ընդհանուր առմամբ, քանդման ենթակա են 9 շենքեր քաղաքի տարբեր վարչական շրջաններում. Շենգավիթ, Էրեբունի, Կենտրոն, Աջափնյակ»,- հայտարարեց Արեյանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 5.6 մլրդ դրամ է (13.6 մլն դոլար - խմբ.): Դրանից 2 մլրդ-ը տրամադրվել է 2014 թվականի պետբյուջեից, նույնքան էլ նախատեսվում է հատկացնել 2015 թվականին: Եվս 1.6 մլրդ դրամ կհատկացնեն Երեւանի քաղաքային իշխանությունները: