Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Մոսվկայի բորսայում եվրոյի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ 60 ռուբլի: Այս նշագիծը Ռուսաստանի քաղաքացիների համար հոգեբանական առումով կարեւոր է համարվում, հայտնում է «Սնոբը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դոլարի բորսային փոխարժեքը այդ նույն ժամանակահատվածում կազմել է 48,42 դոլար:
Տնտեսագետները դադարել են կանխատեսումներ կատարել փոխարժեքի չափազանց բարձր անորոշության պատճառով: «Շուկան այժմ գտնվում է ոչ նորմալ իրավիճակում, հիմնական ցուցանիշները չեն ազդում դրա վրա: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, սպեկուլյատիվ պղպջակները կարող են շատ հեռու եւ երկար ժամանակով շեղել արժեքը իր ֆունդամենտալ իմաստից», - աղբյուրը մեջբերում է վերլուծաբանի խոսքերը:
Ռուսաստանի արժութային շուկայում տեղի ունեցող դեպքերը տարակուսանք են առաջացնում մասնագետների շրջանում: Վերլուծաբանները չեն կարող դա բացատրել հիմնավոր գործոններով: Իրավիճակը վատթարացոնւմ է բնակչության շրջանում աճող խուճապը, որը կարող է կանգնեցնել միայն ԿԲ-ի միջամտությունը:




























