ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսաստանցի զինծառայողները չեն մասնակցում Ուկրաինայի արեւելքի հակամարտությանը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բացի այդ, Լավրովն ընդգծել է, որ անգամ ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին է նշել, որ Ուկրաինայում ռուսական բանակի առկայության ապացույցներ չկան։
«Հրադադարի պայմանագիրը ստորագրվել է աշխարհազորայինների եւ կառավարության միջեւ։ Այդ նրանք պետք է ավարտեն բաժանարար գծի անցկացումը, ինչն էլ տեղի է ունենում», — հավելել է Լավրովը։
Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին չէր հաստատել Ուկրաինայում ռուսական զորքերի առկայության լուրը։




























