Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» հոգեհանգստի արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 11.30-14.00, Սուրբ Հարություն եկեղեցում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Անուշ Ղարիբյանը:

Այնուհետեւ նրան կհուղարկավորեն հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին Շահումյանի գերեզմանատանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սիրված դերասանուհու մոտ լիմֆոմա հիվանդությունը ախտորոշվել էր 2013թ ապրիլին: Չնայած դրան՝ Հասմիկը վստահ էր ու ամեն ինչ անում էր բուժվելու համար: Հարազատները, նրան ճանաչողները եւս համոզված էին, որ Հասմիկը կհաղթի հիվանդությանը իր եռանդով, կենսասիրությամբ, ուժով, լավատեսությամբ եւ հումորով: Հիվանդության սակայն զարգացավ կայծակնային արագությամբ: Հասմիկը հոսպիտալացվել էր Բեվերլի Հիլզի հիվանդանոցում, բժիշկները ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։