Լեռնային Ղարաբաղի ջրային պաշարները խիստ կարեւոր դեր են խաղում ղարաբաղյան հակամարտությունում: Այս մասին գրել է «Ամերիկացիները հանուն Արցախի» գործադիր տնօրեն Մարկ Դիթցենը իր «Ո՞ւմ ձեռքերն են ծորակին: Ջրային անվտանգությունն ու ղարաբաղյան հակամարտությունը» հոդվածում:

Հոդվածում Մարկ Դիթցենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի նոր հարթություն, որը կփոխի մարդկանց հայացքը տարածաշրջանի նկատմամբ: «Լեռնային Ղարաբաղի ջրային պաշարները խիստ կարեւոր դեր են խաղում ղարաբաղյան հիմնախնդրում: Այնուամենայնիվ,  տվյալ վեճի շրջանակում բնական պաշարների թեմայով քննարկումների մեծամասնության դեպքում արհամարհվում է այս փաստը եւ ուշադրություն դարձվում միայն Ադրբեջանի կողմից նավթի եւ բնական գազի մատակարարումների վրա:  Այս հոդվածում է ցույց է տրված, որ Ղարաբաղի «թափանցիկ ոսկու» վերահսկողությունը եւ օգտագործումը ունի կամ համագործակցության, կամ հակամարտության հեռանկար, ինչպես նաեւ զգալի հետեւանքներ՝ ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման համար… Ավելին, հոդվածը ցույց է տալիս, որ Ղարաբաղի ջրային պաշարները կարեւոր են ոչ միայն հակամատող կողմերի, այլեւ միջազգային այլ խաղացողների համար»,– նշել է նա: