Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում օգոստոսի 19-ին շարժասանդուղքի տակ ընկած 2 տարեկան աղջնակն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց թիվ 3 մանկական հիվանդանոցի տնօրեն, մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը:
Բժշկի խոսքով՝ անհրաժեշտ բոլոր վիրահատական միջամտություններն արվել են, երեխան արդեն քայլում է, մնացածն էլ ընդամենը ժամանակի հարց է:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում: Ականատեսների խոսքով՝ մայրը երկու երեխաների հետ շարժասանդուղքով հանգիստ իջնելիս է եղել, երբ երեխայի ոտքը մնացել է շարժասանդուղքի տակ:
«Աննկարագրելի եւ անբացատրելի էր, չենք հասկանում, թե ոնց եղավ, երեւի երեխան պահի տակ ոտքն է շարժել»,- NEWS.am-ին պատմել էր ականատեսներից մեկը:
Երեխան տեղափոխվել էր թիվ 3 մանկական հիվանդանոց:




























