Բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլը 1947 թվականին դիմել է ԱՄՆ-ին՝ համառորեն առաջարկելով միջուկային հարված հասցնել ԽՍՀՄ-ի ուղղությամբ: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին գրել է լոնդոնյան Mail On Sunday պարբերականը, որի տրամադրության տակ ՀԴԲ-ի գաղտնի փաստաթղթեր են հայտնվել:
«Չերչիլը կարծում էր, որ Խորհրդային միության ուղղությամբ կանխարգելիչ հարվածը միակ միջոցն էր՝ թույլ չտալու, որ կոմունիստները գրավեն Արեւմուտքը»,- նշում է գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ ԽՍՀՄ-ը կարող էր իր առաջին ատոմային ռումբը ստեղծել եւ հաջող փորձարկումը կատարել 1949 թվականին եւ մինչ այդ պահն անօգնական է միջուկային հարձակման դեմ:
Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը զեկույց է, որը ՀԴԲ-ի գործակալը գրառել է Չերչիլի եւ Հանրապետական կուսակցությունից սենատոր Սթայլզ Բրիջեսի՝ Մեծ Բրիտանիայում կայացած հանդիպման արդյունքներով: Վերջինն առանձնանում էր աջ հայացքներով:
1945 թվականին Չերչիլը պարտվեց համընդհանուր ընտրություններում: Նա կառավարության ղեկավարի պաշտոնը կրկին զբաղեցրեց միայն 1951 թվականին:




























