Աշխարհը նոր սառը պատերազմի շեմին է: Ոմանք ասում են, որ այն արդեն սկսվել է: Ըստ «Ռոսիյսկայա Գազետա»-ի, Գերմանիայում նման հայտարարությամբ է հանդես եկել ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը: Քաղաքական գործիչը քննադատել է Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի այժմյան քաղաքականությունը:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրն արեւմտյան երկրներին եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ Բեռլինի պատի փլուզումից հետո չեն կատարել իրենց խոստումները: Դրա փոխարեն, ըստ Գորբաչովի, Արեւմուտքն իրեն սառը պատերազմի հաղթող հայտարարեց եւ փորձել առավելություններ քաղել Ռուսաստանի ժամանակավոր թուլությունից: Գորբաչովը քննադատել է ԱՄՆ-ի տրիումֆալիզմը՝ ընդգծելով, որ «վերջին ամիսների իրադարձությունները անհեռատես քաղաքականության, գործընկերոջ շահերը չհարգելու եւ նրան փաստի առաջ կանգնեցնելու փորձերի հետեւանք են»:

Դիմելով Գերմանիայի ներկա քաղաքական առաջնորդներին, ովքեր չեն մասնակցել իր մասնակցությամբ միջոցառմանը, Գորբաչովը հռետորական հարց է ուղղել. «Եվ ո՞վ է ամենից շատ տառապում քաղաքական նման զարգացումից: Եվրոպան, մեր ընդհանուր տունը: Եկեք հիշենք այն մասին, որ առանց ռուս-գերմանական գործընկերության Եվրոպայում անվտանգություն չի լինի»: