Բոստոնի ոստիկանությունը (ԱՄՆ) փնտրում է տղամարդու, ով յուրացրել է մետրոյի գնացքի տակ ընկած կնոջ հեռախոսը: Տեսահսկման տեսախցիկները գրանցել են, որ գնացքի հետ բախումից հետո կնոջ հեռախոսն ընկել է հարթակի վրա: Այս մասին հաղորդել է քաղաքային ոստիկանությունը:

«Տղամարդը ոտքը դրեց հեռախոսին, շուրջը նայեց, որ հասկանա՝ ինչ-որ մեկն իրեն տեսնում է, թե` ոչ: Որոշ ժամանակ անց նա կռացավ, վերցրեց հեռախոսը, դրեց գրպանն ու հեռացավ: Մարդկանց 90 տոկոսն անհանգստացած էր կատարվածի առիթով, վազում էր դեպի գնացքի հետնամասը՝ հասկանալու համար, թե ինչով կարող են օգնել: Իսկ նա ուրիշ մտահղացումներ ուներ»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը: