Ալբանական կառավարության ղեկավար Էդի Ռաման նոյեմբերի 10-ին 70 տարվա ընթացքում առաջին անգամ պատմական այց կկատարի Սերբիա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի մամուլի ծառության հաղորդագրությանը:

Այցի ծրագիրը նախատեսում է երկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպում, Սերբիայի եւ Ալբանիայի պատվիրակությունների լիագումար նիստ, երկկողմ  համաձայնությունների ստորագրում եւ համատեղ մամուլի ասուլիս:

Գործակալությունը հիշեցնում է, որ սկզբանպես Ռամայի այցը նախատեսված էր հոկտեմբերի 22-ին, սակայն  Բելգրադում տեղի ունեցած Ալբանիայի եւ Սերբիայի ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուքից հետո երկու երկրների հարաբերությունների սրացման պատճառով հետաձգվել էր:

Մեծ Ալբանիայի գաղափարը ենթադրում է ժամանակակից Ալբանիայի միացումը Սերբիայի հարավային շրջաններին՝ ներառյալ Կոսովոն, Մակեդոնիայի հյուսիս-արեւմտյան շրջաններին եւ Չերնոգորիյաի հարավ-արեւմուտքին:

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Ալբանիան անկախացել է 1912թ.: Ալբանիայի եւ Սերբիայի միջեւ պատմականորեն բարդ հարաբերությունները ավելի են բարդացել սերբերի եւ Կոսովոյի ալբանացիների միջեւ արյունահեղ հակամարտությունից ու 2008թ փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո: