Հիվանդանոցից, նոյեմբերի 9-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 37-ամյա Լուսինե Մ.-ն, 33-ամյա Աննա Ա.-ն եւ 8-ամյա Անի Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց բնակարանում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: