Հիվանդանոցից, նոյեմբերի 8-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի 4 բնակիչներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 30-ամյա Հռիփսիմե Գ.-ն, 23-ամյա Օսաննա Խ.-ն, 1-ամյա Սամվել Խ.-ն եւ 43-ամյա Արփենիկ Մ.-ն սննդային թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




























