Ֆրանսիական լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Ֆրանսիայի նախկին նախագահի հակառակորդները փորձել են խանգարել բարձրաստիճան անձանց օգնությամբ մեծ քաղաքականություն նրա վերադարձին, հայտնում է «TASS»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը անմիջականորեն դիմել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով արագացնել Սարկոզիին առնչվող մի շարք գործերի հետաքննությունը՝ դրանով իսկ ուժեղացնելով նախկին նախագահի նկատմամբ դատական ճնշումը:

«Նման քաղաքական մանիպուլացիաները անընդունելի են: Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարը  պետք է անհապաղ լքի իր պաշտոնը», - աղբյուրը մեջբերում է Սարկոզիի ներկայացուցչի՝ պատգամավոր Ժերալդ Դարմանենի հայտարարությունը:

Մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին Նիկոլա Սարկոզին հայտարարել է 2014թ. սեպտեմբերին: Նա իր թեկնածությունը առաջադրել է նոյեմբերի 29-ին կայանալիք Ազգային շարժման աջակցության խորհրդրի նախագահի պաշտոնում: Այս պաշտոնին ընտրվելը 2017թ. նախագահական ընտրություններին նախընտրական մարաթոնի նախապատրաստությունների առաջին քայլը կլինի: