ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 10-ին կազմել է 414.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.02 դրամ (աճել է 4.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.02 դրամ (աճել է 4.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.22 դրամ (աճել է 0.41 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 205.72 դրամ, ոսկին՝ 15,402.13 դրամ, պլատինը՝ 15,982.46 դրամ:

Նոյեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.75 դրամ: