Հաղորդավար Արման Մարգարյանի մեքենան կողոպտելու դեպքով ոստիկանության Մաշտոցի բաժնում կատարվում է հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հաղորդավարը դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հայտնելով, որ կոտրել են մեքենայի ապակիները եւ գողություն կատարել: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Արման Մարգարյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե մեքենան իր տան բակում է կանգնած եղել, կողոպտիչները կոտրել են մեքենայի ապակիները եւ տարել հաղորդավարի սիրելի ձմեռային վերարկուն եւ ակնոցը։




























