ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին կրկին օգտվել է ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ զրուցելու հնարավորությունից, հայտնում է «Վզգլյադը»՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին եւս ՌԴ եւ ԱՄՆ նախագահները կարճատեւ զրույց էին ունեցել: Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ նրանց զրույցը շարունակվել էր 7-8 րոպե: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Պուտինը զրուցել է Օբամայի հետ՝ հավելելով, որ առաջնորդները շարունակում են շփումը գագաթաժողովի կուլուարներում:




























