Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցությունը շատ արդյունավետ էր, չնայած որ որոշակի խնդիրներ ծագեցին Ասոցացման համաձայնագրի հետ կապված: Այս մասին նոյեմբերի 11-ին Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի 16-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Ըստ նրա՝ արդեն հինգ տարի է՝ Եվրամիության խորհրդատվական խումբը աշխատում է Հայաստանում: Համագործակցության այս ընթացքում, ընդգծել է Հրիսթեան, ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումներին աջակցելու պարտավորություն է ստանձնել: «Այս համատեքստում շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը ԵՄ-ին տեղյակ պահի ԵՏՄ շրջանակում իր հարաբերությունների էվոլյուցիայի մասին, որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք շարունակելու հետագա երկարաժամկետ համագործակցությունը», - ընդգծել է Տրայան Հրիսթեան: Եվրամիության խորհրդատվական խումբը, հավելել է դեսպանը, իրոք արգասաբեր գործունեություն է իրականացրել Հայաստանում՝ աջակցելով նախագահի աշխատակազմին եւ իշխանական այլ մարմինների:




























