Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ նիստ չի անի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Իսկ թե ինչու նիստ չեն հրավիրում, ՀՀԿ-ական կոնկրետ պատճառ չնշեց՝ հավելելով, որ դրանք հրավիրում եւ վարում է կուսակցության ղեկավարը"

ՀՀԿ գործադիր մարմնի նիստ կհրավիրի մյուս շաբաթ: ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ այս տարի ունեցել են 16 ԳՄ եւ 2 խորհրդի նիստ: Ըստ կուսակցության կանոնադրության՝ ՀՀԿ-ն պետք է տարեկան 3 անգամ Խորհրդի նիստ հրավիրի, ինչը նշանակում է, որ մինչեւ տարեվերջ դեռ մեկ Խորհրդի նիստ կհրավիրեն: