Առաջիկայում կկայանա Հայաստանի Կոմկուսի 39-րդ համագումարը: Այս մասին նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքով՝ դա կուսակցության պատմության մեջ մեծ իրադարձություն կլինի: «Համագումարից առաջ հաշվետու խորհրդաժողովներ եւ ժողովներ են կայացել, որոնց մասնակցել են Հայաստանի Կոմկուսի բյուրոյի բոլոր անդամները»,- նշել է Տաճատ Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումներին՝ առաջին քարտուղարն ընդգծել է. «Մենք դեմ ենք այդ բարեփոխումներին: Մենք կարծում ենք, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը մեկն է՝ իշխանության վերարտադրությունը»: