Խորհրդարանական եռյակը քննարկել է միասնական շտաբի ստեղծման հետ կապված հարցերը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին լրագրողներին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ամփոփելով խորհրդարանական եռյակի նիստի արդյունքները (ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն»):

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է համաժողովրդական շարժման կենտրոնական շտաբի ֆինանսավորման սկզբունքները: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացրել է իր տեսլականը, որը քննարկվել եւ ամփոփովել է: Մենք համաձայնության եկանք, սակայն այդ հարցը կքննարկվի խորհրդարանական եռյակի մեջ մտնող յուրաքանչյուր կուսակցություն ներսում»: Հակոբյանը հավելեց, որ վաղը կհայտարարվի խորհրդարանական եռյակի հաջորդ նիստի օրակարգի մասին, որի ընացքում հետագա գործողությունների միասնական դիրքորոշում կմշակվի: