Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման նախադրյալներ չկան: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ եռյակը մտադիր է հասնել արտահերթ ընտրությունների անցկացման:
Ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ ԲՀԿ առաջնորդը մտադիր է նախագահ դառնալ, Սահակյանը նշել է. «Հայաստանի նախագահն է Սերժ Սարգսյանը, եւ հենց որ ավարտվի նրա լիազորությունների ժամկետը, տեղի կունենան ընտրություններ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները»:





























