Հայաստան ՀԱՊԿ միակ մասնակից-երկիրն է, որը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակ ունի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երեւանի պետական համալսարանում «ՆԱՏՕ-ի շաբաթներ» միջոցառման շրջանակներում կազմակերպված հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ շատ լավ հասկանում է, նա ոչ մի անհիմն ակնկալիք չունի ՆԱՏՕ-ից: «Հայաստանն օգտագործում է պաշտպանական բարեփոխումների ոլորտում մեր կուտակած փորձը: Լինելով ՀԱՊԿ մասնակից-երկիր՝ Հայաստանը կարողացավ շահել ՆԱՏՕ-ի վստահությունը եւ հաջողությամբ զարգացնել գործընկերությունը», - ընդգծեց Քեթրին Լիչը: