Հայաստանում չափանմուշային լաբորատորիաների ինստիտուտ կստեղծվի: Բարեփոխումը նախատեսված է կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 13-ի նիստին հավանություն տրված «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների ապահովման մասին» եւ «Հավատարմագրման մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթով:
Փոփոխությունների նպատակը Հայաստանում գործող որակի ստանդարտների մասին օրենսդրությունների կանոնակարգման ներդաշնակեցումն է Եվրասիական տնտեսական միության իրավական դաշտին, որին Հայաստանը կմիանա 2015թ. հունվարի 1-ից:
Մասնավորապես, առաջարկվում է ընդունել ԵՏՄ երկրներում արդեն գործող չափանմուշային լաբորատորիաների սահմանումը պետության կողմից անկացվող ստուգումերի համար: Այդ տվյալնեը որոշիչ կլինեն երկու եւ ավելի լաբորատորիաների չհամընկնելու դեպքում:





























