Մերլին Մոնրոյի կորած արխիվները ավելի քան 300 իր են ներառում: Դրանց թվում է Կլարկ Գեյբլի հետ նամակագրությունը:
Լեգենդար դերասանուհի Մերլին Մոնրոյի սիրային նամակներն ու դրանց պատասխանները աճուրդի են հանվել Լոս-Անջելեսում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ աճուրդը տեղի ունենա դեկտեմբերի 5-6-ին: Կազմակերպիչները ակնկալում են առնվազն 1 մլն դոլար եկամուտ ապահովել: «Մերլին Մոնրոյի կորած արխիվները» հավաքածուն ավելի քան 300 իր է ընդգրկում, այդ թվում ՝ Կլարկ Գեյբլի, Քերի Գրանտի, Արթուր Միլլերի եւ Ջո Ջոմաջոյի հետ նամակագրությունը:
Աճուրդի կազմակերպիչները վստահ են, որ դեկտեմբերին դերասանուհու երկրպագուները երկրագնդի բոլոր անկյուններից կժամանեն Beverly Hills:
Աճուրդում կվաճառվեն նաեւ Մոնրոյի զգեստները, վերարկուները, սպիտակեղենը, ամենօրյա կյանքում դերասանուհուն շրջապատող իրերը:




























