«Թալիբան» շարժումը Աֆղանստանում տեղային արգելք է սահմանել կրթական հաստատություններ հաճախելու մասով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  «Համա Փրեսս» գործակալությունը:

Ըստ գործակալության՝ տեղի իշխանությունները ստիպված են եղել հայտարարել 26 ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցնելու մասին: 20 հազարից ավելի աշակերտ չնախատեսված արձակուրդում են, որի ավարտը դեռ հայտնի չէ: 

«Թալիբները աշակերտներին սպառնում են հաշվեհարդարով, ինչպես նաեւ պատրաստ են հարձակվել ցանկացած գործող դպրոցի վրա, - մեջբերում է աղբյուրը նահանգապետ Ասիֆ Շենվարիի խոսքերը: Նա տեղեկացրել է, որ թալիբները պատրաստ են հետ կանչել ուսումնական հաստատությունների աշխատանքի արգելքը, եթե աշխատանքից հեռացվի ուժային ստորաբաժանումների ղեկավարությունը, ազատ արձակվեն իրենց ընկերները, ինչպես նաեւ խմբավորմանը մթերք եւ  դեղորայք փոխանցեն: