ՄաքՀիլի համալսարանի եւ Մոնրեալի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մարդկանց առանձնահատկությունները, որոնք տառապում են ռիթմի զգացողության պակասից (ռիթմիկ խլություն):

Պարզվել է, որ այդ երեւույթը շատ հազվադեպ է հանդիպում, սակայն «ռիթմիկ խլությամբ» տառապողները չեն կարողանում արձագանքել ամենօրյա կյանքում ռիթմի փոփոխությանը: Նրանց համար գրեթե անհնար է պարել կամ որեւէ գործիք նվագել սովորել, հաղորդում է Informing-ը:

Մինչ մարդկանց մեծամասնությունը կարողանում է իր ռիզմը հարմարեցնել արտաքին ազդակներին, որոշ մարդիկ դժվարությամբ են լուծում այդ խնդիրը:

Բացի այդ, ռիզմի բացակայությունը խանգարում է մարդկանց սինքրոնիզացվել նաեւ սեփական կենսաբանական ռիթմի հետ:

Մասնագետները նշում են, որ ռիթմիկ խլությունը կարող է որոշ սոցիալական եւ անգամ ֆիզիոլոգիական խնդիրների արմատը լինել: