ՌԴ Կիսելյովի քաղաքային դատարանը տեղի բնակչուհուն թմրանյութ օգտագործելու մեղադրանքով դատապարտել է 7 տարվա ազատազրկման, հաղորդվում է տարածաշրջանի դատախազությունում:
Ըստ 66-ամյա կնոջ՝ ինքը հերոյին օգտագործել է ցավազրկման նպատակով՝ ավելացնելով թեյին, սուրճին եւ կաթին:
«Մեղադրյալն իր մեղքն ամբողջությամբ չի ընդունել, ասել է, որ երբեք դրանք ոչ ոքի չի վաճառել, այլ, իսկապես, գնել է 25 գ հերոյին իր համար՝ ցավազրկման նպատակով, եւ այն օգտագործել՝ ավելացնելով սուրճին, թեյին եւ կաթին», — ասվում է հաղորդագրությունում:
Պարզվել է, որ կինը երեք անգամ հերոյին է վաճառել, փոխանցում է Gazeta-ն:
«Թոշակառուն ապրել է սեփական տանը՝ թմրամոլ երկու որդիների եւ թոռան հետ: Հերոինը վաճառել է տեղի ծանոթ բնակիչներին իր տանը՝ 250 ռուբլով», — նշում է դատախազության մամուլի ծառայությունը:




























