Հայաստանը միջազգային ինտեգումը պետք է ծառայեցնի իր շահերին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանական ճեպազրույցին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ-ի դիրքորոշումը չի փոխվել. Պետք է ինտեգրվել եւ արեւմտյան եւ հյուսիսային ուղղություններով, սակայն վերջնականապես մեկին չհարել: «Պետք է հզորացնել երկրի տնտեսությունը, եւ եթե ընտրությունը անխուսափելի լինի, ապա ընտրել երկրի ու ժողովրդի շահերից ելնելով», - ասաց Վարդանյանը: Միեւնույն ժամանակ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը Վարդանյանը անվանեց հարկադրված եւ թելադրված ազգային անվտանգության հարցերով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, նոյեմբերի 17-18-ին Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության շուրջ խորհրդարանի արտահերթ նիստ կգումարվի: Պայմանագիրը խորհրդարանին կներկայացվի Սահմանադրական դատարանի կողմից, որը ստուգում է փաստաթղթերի փաթեթի համապատասխանությունը երկրի հիմնական օրենքին:




























