Եվրասիական միությունը չպետք է Հայաստանի ինքնիշխանությունն ավելի սահմանափակի, քան մյուս անդամներինը: Այս մասին նոյեմբերի 14-ին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Ըստ նրա, այդ դեպքում անհանգստության պատճառ չկա:
«ԵՏՄ-ի հանդեպ մեր վերաբերմունքը կախված է նրանից, թե ինչպես Հայաստանի անդամակցոթյունը կանդրադառնա երկրի ինքնիշխանության վրա: Եթե այն ավելի է սահմանափակվելու, քան, ասենք, Ղազախստանինը, ապա մենք դրան հավանություն տալ չենք կարող: Իսկ եթե բոլորի իրավունքները հավասար են, ես խնդիր չեմ տեսնում», - նշել է Մարգարյանը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 17 – 18-ին գումարվելու է ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստ՝ ԵՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագիրը վավերացնելու համար: Պայմանագիրը խորհրդարանին է ներկայացնելու Սահմանադրական դատարանը, որը ստուգում է փաստաթղթերի փաթեթի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը:




























