Մեկօրյա հանգստից հետո այսօր` հուլիսի 1-ին տեղի ունեցան շախմատի կանանց Grand Prix FIDE մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղացին իրար հետ եւ շատ արագ, 28-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքիի: Կարեւոր հաղթանակ տարավ Տատյանա Կոսինցեւան, որը առավելության հասավ Շեն Յանի նկատմամբ եւ հավասարվեց երկրորդ տեղում ընթացող Լիլիթ Մկրտչյանին: Միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեի մրցակիցը Մայա Չիբուրդանիձեն էր: Հենց նրանց պարտիան այսօր ամենաերկարն էր: Հաղթանակ տարավ Ձագնիձեն եւ ամրապնդեց առաջատար դիրքը:

7-րդ տուր

Դանիելյան – Մկրտչյան 0.5 - 0.5

Կոսինցևա - Շեն Յան 1-0

Կրամլինգ – Ստեֆանովա 0.5-0.5

Չիբուրդանիձե – Ձագնիձե 0-1

Կովանովա - Հոու Յիֆան 0.5-0.5

Ֆիերո - Սյու Յուհուա1-0

 

1.         Ձագնիձե         6.5

2.         Մկրտչյան       5

3.         Կոսինցևա       5

4.         Հոու Յիֆան     4

5.         Շեն Յան         4

6.         Դանիելյան      3.5

7.         Ստեֆանովա    3.5

8.         Սյու Յուհուա   3

9.         Չիբուրդանիձե 2.5

10.       Կրամլինգ        2.5

11.       Կովանովա       2

12.       Ֆիերո             1