Յուտայի համալսարաններից մեկի մասնագետները Նամիբիայից երկու ցեղախմբերի՝ Տվեի եւ Տյիմբայի բնակիչների միջեւ ուսումնասիրություն են կատարել: Այդ ցեղերի մշակութային ավանդույթները դարերի ընթացքում չեն փոխվել:

Այդ ցեղախմբերի տղամարդիկ առանձնացել են ճամփորդությունների հանդեպ մեծ սիրով: Նրանք նաեւ բաց չեն թողել այդ ընթացքում սիրո հարցում նոր հաղթանակներ արձանագրելու հնարավորությունը: Կանայք, ընդհակառակը, գրեթե չեն լքել ցեղախմբի տարածքը:

Հարցումների եւ թեստերի արդյունքները ցույց են տվել. որքան շատ են տղամարդիկ ճամփորդում, այնքան ավելի լավ է զարգանում տարածքում կողմնորոշվելու նրանց ունակությունը:

Մասնագետների խոսքով, ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ նման ունակությունը դրված է մշակութաբանորեն, քանի որ հնագույն ժամանակներից նրանք ձգտել են հնարավորինս շատ հետնորդներ թողել: Եվ արյունապղծություն թույլ չտալու համար նրանք նախընտրել են ճանապարհորդել: Դրա հետեւանքով նրանց կողմնորոշվելու ունակությունները կանանցից ավելի զարգացած են: Ըստ Informing-ի, այդ տարբերությունը զգացվում է մինչ օրս: