Բեռլինը ճանաչվել է աշխարհի ամենաուրախ քաղաքը զբոսաշրջիկների համար: Այս մասին գրում է The Independent-ը:
Հետազոտությունն անցկացրել է GetYourGuide տուրիստական ընկերությունը՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող GoEuro ընկերության հետ համատեղ: Նրանք ուսումնասիրել են 17 կայք եւ գնահատել նվազագույնը 1.800 քաղաք՝ տեսարժան վայրերի, ռեստորանների եւ բարերի որակի առումով:
Ըստ Gazeta-ի, Բեռլինն ամենից շատ հիշատակվել է ոչ թանկ գարեջրով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ բարերում «վերջին պատվեր» չի լինում:
Երկրորդ տեղում Լոնդոնն է՝ իր գիշերային ակումբների շնորհիվ, իսկ երրորդ հորիզոնականում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն է:




























